09.12.2018 10:16

Այսօր գործելու է ՊՆ թեժ գիծ

Այսօր գործելու է ՊՆ թեժ գիծ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ժամը 8-ից մինչև 20-ը, գործելու է ՊՆ «թեժ գիծը»: Նախարարությունը խնդրում է զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: