09.12.2018 16:44

Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության. Տեսանյութ

Երևանի 9/19 ընտրատեղամասում այսօր քվեարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նա լրագրողներին ասել է, որ քվեարկել է հանուն խաղաղության: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերում հեղափոխությանը և ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն չի պատասխանել` նշելով, որ եթե պատասխանի, դա կլինի քարոզչություն, օրենքի խախտում:

Հարցին, թե մտահոգություններ ունի՞ արցախյան հարցի շուրջ` Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որը մտահոգություն չունի»։

Տեսանյութը Factor.am-ի: