09.12.2018 21:27

Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը նվազագույն հաշվով հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը նվազագույն հաշվով հաղթեց հետնապահին (տեսանյութ)
Իսպանական Լա Լիգայի 15-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուեսկա»-ի նկատմամբ:

Միակ և հաղթական գոլը 8-րդ րոպեին հեղինակեց «սերուցքայիններ»-ի վինգեր Գարեթ Բեյլը:

Այսպիսով, այս խաղից հետո «արքայական ակումբ»-ը վաստակած 26 միավորով գտնվում է չորրորդ հորիզոնականում:

«Ուեսկա» - «Ռեալ»՝ 0:1
0:1՝ Բեյլ (8')