11.12.2018 14:12

Ադրբեջանում գեյերն ու լեսբուհիներն ամուսնանում են իրար հետ՝ հանուն բարեկամների ու հարևանների

Ադրբեջանում գեյերն ու լեսբուհիներն ամուսնանում են իրար հետ՝ հանուն բարեկամների  ու հարևանների

Ադրբեջանում, որտեղ համասեռականների մասին խոսելն ընդունված չէ, իսկ համասեռական կապերը, որպես կանոն՝ խայտառակություն են համարվում, գեյերից ու լեսբուհիներից ոմանք ամուսնանում են իրար հետ: Սովորաբար՝ ծնողները գոհ են լինում, որովհետև, նրանց կարծիքով՝ հարսանիքը նրանց կազատի բարեկամների ավելորդ հարցուփորձերից, «կբուժի» իրենց երեխաներին, որոնք իրենց թոռներ կպարգևեն: Բայց հրաշք տեղի չի ունենում:

Այս տարի Ադրբեջանը կրկին հայտնվել է ըստ ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պահպանության մակարդակի դասակարգված 49 եվրոպական երկրների վարկանիշի վերջում: Առկա խնդիրների թվում նշվում են՝ ապաստանների բացակայությունը, ատելության խոսքը, պաշտպանության բացակայությունն ընտանիքում և խտրականությունը:

Ադրբեջանում համասեռական հարաբերությունները դադարել են հանցագործություն ճանաչվել 2000 թվականին, սակայն ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանող օրենքներ, նախկինի պես՝ չկան, իսկ համասեռական ամուսնություններն արգելված են:

Որոշ գեյեր և լեսբուհիներ ելքը գտնում են կեղծ ամուսնություններում: Զուգընկերներին փնտրում են համացանցում, սոցցանցերի փակ խմբերում, ԼԳԲՏ-ի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ունեցող ծանոթ-բարեկամների միջոցով:

Ադրբեջանում ավանդական ընտանիքներում ծնողները մեծ դեր ունեն, երբ խոսքը վերաբերում է իրենց զավակի համար ամուսնական զուգընկերոջ ընտրությանը: «Գենդեր և զարգացում» կազմակերպության ղեկավարի խոսքով՝ լեսբուհիների ու գեյերի միջև «պայմանավորված ամուսնությունները» լինում են, քանի որ երիտասարդները կախում ունեն ծնողների կարծիքից, իսկ ծնողներն էլ՝ բարեկամների ու հարևանների կարծիքից:

Փոխանցում է BBC-ն: