24.09.2012 13:44

Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուների «ջերմ» հանդիպումը ֆուտբոլիստների հետ. տեսանյութ

Համացանցում հայտնվել է Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուների եւ թիմի ֆուտբոլիստների հանդիպման տեսանյութը, որտեղ երկրպագուները իրենց խիստ դժգոհությունն են հայտնում ֆուտբոլիստներին` «Դինամոյի» խայտառակ մրցելույթների համար: Երկրպագուները չեն զսպում իրենց զգացմունքները եւ դինամոյականների հասցեին ասում են այն ամենն, ինչ մտածում են: Բաժին է հասնում նաեւ «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:
Նշենք, որ այդ հանդիպումը տեղի էր ունեցել Նովոգորսկում` դինամոյականների մարզաբազայում, սեպտեմբերի 21-ին: Դրանից մեկ օր առաջ թիմի ֆան-ակումբի ակտվիստները մարզաբազայի մոտ ակցիա էին իրականացրել, որից հետո ֆուտբոլիստներին ուղղված` վիրավորական եւ սպառնալի բնույթի  թռուցիկներ էին տարածել:
Երկրպագուների այս բողոքներից հետո «Դինամոն» Ռուսաստանի առաջնության վերջին տուրում 3:2 հաշվով հաղթեց Պերմի «Ամկարին» եւ լքեց մրցաշարային աղյուսակի վերջին տեղը: