11.12.2018 17:22

Թեհրանը հաստատել է դեկտեմբերի սկզբին բալիստիկ հրթիռներ փորձարկելու փաստը

Թեհրանը հաստատել է դեկտեմբերի սկզբին բալիստիկ հրթիռներ փորձարկելու փաստը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հաստատել է, որ վերջերս Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկում է անցկացվել:

«Մենք շարունակում ենք մեր հրթիռային փորձարկումները, և դրանցից վերջինը նշանակալի էր»,- նրա խոսքն է մեջբերում Fars գործակալությունը:

Նախորդ օրը Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի ստեղծելու երկու հազար կիլոմետրը գերազանցող հեռահար գործողության հրթիռներ, և ներկայումս Իրանի սպառազինության կազմում կան նման հրթիռներ: Նրա խոսքով՝ Իրանը, սակայն, առայժմ անհրաժեշտ չի համարում ավելի հեռահար հրթիռներ ստեղծել:

Փոխանցում է Interfax-ը: