13.12.2018 12:37

Los Angeles Times. Իբրահիմովիչը վերջնական որոշում է կայացրել

Los Angeles Times. Իբրահիմովիչը վերջնական որոշում է կայացրել

«Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, շվեդ հարձակվողը մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում և շուտով կերկարաձգի ամերիկյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը: Նոր պայմանագրով 37-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա:

Նշենք, որ ներկա պահին Իբրահիմովիչը տարեկան 1.32 միլիոն եվրո է վաստակում: