13.12.2018 11:49

Անկարայում ճեպընթացը մխրճվել է գնացքաքարշին. չորս զոհ, տասնյակ վիրավորներ

Անկարայում ճեպընթացը մխրճվել է գնացքաքարշին. չորս զոհ, տասնյակ վիրավորներ

Անկարայում ճեպընթաց գնացքը ռելսերից դուրս է եկել և մխրճվել է երկաթուղու տեխնիկական վիճակն ստուգող լոկոմոտիվի մեջ: Առնվազն չորս մարդ զոհվել է, 43 հոգի վիրավորվել են:

Անկարայի քաղաքապետ Վասիպ Շահինը ժամանել է դեպքի վայր: Նա հայտնել է, որ ճեպընթացը Անկարայից ուղևորվում էր Անատոլիայի կենտրոնական մասում գտնվող Կոնյա քաղաքը:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 6.30-ին, Մարշանդիզ կայարանում, որն Անկարայի գլխավոր կայարանից մոտավորապես ութ կիլոմետր հեռու է: Այդ կայարանը դեպոյի կողքին է, և դրանից հիմնականում դեպոյի բանվորներն են օգտվում:

Փոխանցում է BBC-ն: