13.12.2018 16:09

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամլո ծառայությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: