14.12.2018 10:17

Երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն

Երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            13.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -18.50C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -0.60C