14.12.2018 16:20

Դատարանը Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրեց

Դատարանը Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրեց

Առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՔԾ միջնորդությունը՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցով:

Նշենք, որ Գեւորգյանին մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրված՝ այդ թվում փողերի լվացում, կաշառք ստանալ, 2008-ի նախագահական ընտրություններից հետո արդարադատությանը խոչընդոտելը, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը: