14.12.2018 17:01

ԱՄՆ-ը դատապարտել է Իրանին՝ բանտում իրավապաշտպանի մահվան համար

ԱՄՆ-ը դատապարտել է Իրանին՝ բանտում իրավապաշտպանի մահվան համար

ԱՄՆ-ն Իրանին դատապարտել է բանտում քաղաքացիական ակտիվիստ Վահիդ Սայադի-Նասիրիի մահվան համար և կոչ է անում ազատ արձակել բոլոր անմեղ կալանավորներին, ասվում է պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ռոբերտ Փալադինոյի հաղորդագրության մեջ:

«Մենք խորապես վշտացած ենք  պարոն Վահիդ Սայադի-Նասիրիի անիմաստ  մահվան մասին լուրերից, որին իրանական վարչակազմը կամայականորեն ձերբակալել էր, և նա մահացել է կալանավայրում»,- ասվում է հայտարարության մեջ:

Փալադինոյի խոսքով՝ իրանցի իրավապաշտպանը, որը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի իր ապօրինի ձերբակալության, պահվում էր «անմարդկային պայմաններում», իսկ «Գերագույն առաջնորդին վիրավորելու» համար նրա դեմ հարուցված մեղադրանքները շինծու էին:

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է իրանական վարչակազմին՝ նրա կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար: Մենք այդ վարչակազմից պահանջում ենք դադարեցնել իրենց կարծիքն արտահայտող իրանցիներին դատապարտել դանդաղ մահվան և ազատ արձակել բոլոր անարդար կալանավորվածներին, ինչպես դոկտոր Ֆարհադ Մեյսամին է, որ հացադուլ է հայտարարել, և Նասրին Սոտոուդեհը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փոխանցում է Interfax-ը: