15.12.2018 13:56

Սերենա Ուիլյամս. «Պատկերացնելն անգամ դժվար էր, որ 37 տարեկանում կշարունակեմ կորտ դուրս գալ»

Սերենա Ուիլյամս. «Պատկերացնելն անգամ դժվար էր, որ 37 տարեկանում կշարունակեմ կորտ դուրս գալ»

Ամերիկուհի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը խոստովանել է,  որ երբևէ չէր կարող մտածել այն մասին, թե 37 տարեկանում կշարունակի մասնակցել մրցաշարերի, սակայն հիմա այդ տարիքում է և չի պատրաստվում հրաժեշտ տալ մարզաձևին: Այս մասին հայտնում է «Tennis World USA»-ն:

«Պատկերացնելն անգամ դժվար էր, որ 37 տարեկանում կշարունակեմ կորտ դուրս գալ: Միշտ մտածել եմ, որ ավելի վաղ կավարտեմ մարզական կարիերաս և կզբաղվեմ այլ գործով: Ստացվել է այնպես, որ շարունակում եմ խաղալ և հաճույք ստանալ իմ խաղից: Շատ եմ սիրում թենիսը և դեռ պատրաստ չեմ հրաժեշտ տալ մարզաձևին»,- ասել է Սերենան: