17.12.2018 11:07

Զուրաբիշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը. ընդդիմությունը վրաններ է խփել

Զուրաբիշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը. ընդդիմությունը վրաններ է խփել

Կիրակի օրը Վրաստանում տեղի է ունեցել ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը: Միջոցառումը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Թելավի քաղաքում՝ Քարթլիի և Կախեթիայի վրաց արքա Իրակլի Երկրորդի պալատի տարածքում:

Ընդդիմությանը չի հաջողվել նախատեսված բողոքի ակցիան անցկացնել Թելավիում, քանի որ քաղաք տանող գլխավոր ճանապարներն արգելափակված են եղել: Ուստի բողոքի ցույցը տեղափոխվել է մայրաքաղաք՝ Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ցուցարարներն արդեն վրաններ են տեղադրել:

Զուրաբիշվիլին դարձել է Վրաստանի հինգերորդ և վերջին նախագահը, որն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ: Պաշտոնակալության արարողությունն աննախադեպ է եղել հենց միայն նարանով, որ առաջին անգամ արարողության պաշտոնական մասը կատարվում էր ոչ թե մայրաքաղաքում, այլ մեկ ուրիշ քաղաքում:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ այդ վայրը պատահական չի ընտրվել, դա ուղերձ է, որ ինքը բոլոր քաղաքացիների նախագահն է՝ անկախ նրանից, թե ում օգտին են նրանք քվեարկել:

Փոխանցում է BBC-ն: