17.12.2018 13:28

Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք. հարուցվել է քրեական գործ

Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք. հարուցվել է քրեական գործ

ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2009 թվականի ապրիլից պատշաճ վերահսկողություն չեն սահմանել  Երևան քաղաքի Ամիրյան 4/5, 4/14, 4/24 հասցեներում իրականացվող շինությունների շինարարության ընթացքում առկա շեղումներին:

Վերոհիշյալ կառույցները չեն արձանագրել շինարարության  ընթացքում առկա շեղումները, իսկ 2012 թվականի փետրվարի 26-ին վավերացրել են  շինարարության շահագործման փաստագրման վերաբերյալ փաստաթղթերը՝ հաստատելով, թե, իբր, վերոհիշյալ հասցեներում կառուցվող անավարտ շինությունների շինարարությունը 2012 թվականի փետրվարի 27-ին ավարտվել է, և  այն համապատասխանում է նախագծային փաստաթղթերին, Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվություններին, և հիշյալ շինությունները պատրաստ են շահագործման համար, ինչn էական վնաս է պատճառել նշված շինություններում անշարժ գույք ստանալու իրավունք ունեցող քաղաքացու, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: 

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով: