17.12.2018 15:52

Թրյուդոն մեկական բառով բնութագրել է Պուտինին և Թրամփին

Թրյուդոն մեկական բառով բնութագրել է Պուտինին և Թրամփին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մեկական բառով բնութագրել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին: Այդ մասին տեղեկացրել է CTV News-ը:

Նշվում է, որ Կանադայի վարչապետին առաջարկել են մասնակցել բլից-հարցման, որի ընթացքում նա պետք է միավանկ պատասխաններ տար:

Ռուսաստանի ղեկավարին Թրյուդոն անվանել է «խնդրահարույց», իսկ ԱՄՆ նախագահին՝ «անկանխատեսելի»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկա-կանադական հարաբերություններում վերջին ամիսներին ամենասառը պահը կարող է համարվել այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Կանադայի վարչապետի հետ անձնական հանդիպումից:

Փոխանցում է gazeta.ru-ն: