17.12.2018 17:03

Jerusalem Post. Մերկելը ԵՄ-ին կոչ է արել դեսպանատները չտեղափոխել Երուսաղեմ

Jerusalem Post. Մերկելը ԵՄ-ին կոչ է արել դեսպանատները չտեղափոխել Երուսաղեմ

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ պետություններին կոչ է արել իրենց դիվանագիտական առաքելությունները չտեղափոխել Երուսաղեմ: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը՝ հղում անելով  «Եվրոպական կոալիցիան՝ ի պաշտպանություն Երուսաղեմի» կազմակերպության հիմնադիր Թոմաս Սանդելի հայտարարությանը:

Սանդելի խոսքով՝ կանցլերը նման խնդրանքով անձամբ է զանգահարել եվրոպական առաջնորդներին, մասնավորապես՝ Ռումինիայի ղեկավար Կլաուս Յոհանեսին:

«Այն, ինչ մենք իմացել ենք, այն, ինչ ես բավական վաղուց լսել եմ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից, որոնք հակված էին իրենց դեսպանատները տեղափոխելու Երուսաղեմ, ինչը բնական կլիներ, նրանք հեռախոսազանգեր են ստացել Բեռլինից՝ կանցլեր Մերկելից»,- հայտարարել է Սանդելը:

Փոխանցում է gazeta.ru-ն: