17.12.2018 17:35

«Դպրոցական» ցույցեր Լիտվայում

«Դպրոցական» ցույցեր Լիտվայում

Դպրոցի ուսուցիչների պահանջների կապակցությամբ Լիտվայում սկիզբ առած բողոքի ցույցերը երեք նախարարների պաշտոնանկության պատճառ են դարձել:

Գործադուլ է անում դպրոցների 15 %-ը, 18 ուսուցիչ նստացույց են անցկացնում կրթության նախարարության շենքում:

Ուսուցիչները պահանջում են վերանայել աշխատանքի վարձատրության համակարգը և աշխատավարձերը բարձրացնել 20 %-ով: Դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ 150 մլն եվրո: Կրթության նախարարությունը հակադարձում է, որ աշխատավարձերն առանց գործադուլների էլ ամեն տարի բարձրանում են. 2018 թ. ուսուցիչների միջին աշխատավարձը ամսական 727 եվրո է, 2017-ին եղել է 650 եվրո, 2016-ին՝ 623 եվրո:

Լիտվայի ծնողների ֆորումը պաշտպանում է ուսուցիչներին: Դեկտեմբերի 9-ին առնվազն վեց հազար «ծնողներ» հավաքվել են Վիլնյուսի կենտրոնում՝ իրենց աջակցությունն արտահայտելով ապստամբ ուսուցիչներին:

Փոխանցում է BBC-ն