18.12.2018 11:05

Զոհերի հարազատները Կադիրովին խնդրում են չպատժել մեղավորին

Զոհերի հարազատները Կադիրովին խնդրում են չպատժել մեղավորին

Գրոզնիում մեծ աղմուկ հանած ճանապարհային պատահարի զոհերի հարազատները Ռամզան Կադիրովին խնդրել են չպատժել Շալինսկյան շրջանի ղեկավար Տուրպալ-Ալի Իբրահիմովին, որին լրատվամիջոցները նշել են որպես ավտովթարի մեղավոր, և որը Կադիրովի խորթ եղբայրն է: Զոհերի հարազատների՝ Կադիրովին հասցեագրված տեսաուղերձը սոցցանցում հրապարակել է կրոնի հարցերով Չեչնիայի ղեկավարի խորհրդականը:

Տեսաուղերձում զոհերի հարազատները չեչեներեն դիմում են Կադիրովին. «Ռամզան, մենք լսել ենք, որ դու պատժել ես Տուրպան-Ալիին: Ալլահը վկա՝ մենք շատ ենք վշտացել՝ այդ մասին իմանալով,- ասում է զոհված ընտանիքի ցեղի ավագը:- Ռամզան, հանուն Ալլահի, հանուն մարգարեի ու բոլոր սրբերի, խնդրում ենք ներես Տուրպան-Ալիին, ներես ու բաց թողնես: Մենք նրան շատ ենք սիրում»:

Ավտովթարը, որում զոհվել էին ընտանիքի երեք անդամներ, տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ի գիշերը: «Մերսեդեսը» մխրճվել էր ՎԱԶ-2107-ի մեջ, ինչի արդյունքում զոհվել էին վերջինիս մեջ եղած բոլոր ուղևորները, այդ թվում՝ երկու տարեկան երեխան: «Մերսեդեսի» վարարոդը չէր տուժել:

Ինչպես հաղորդում է «Кавказский узел» պարբերականը, «Չեչնիայում հաճախակի հնչող ներողությունները շատ դեպքերում ոչ կամավոր բնույթ են կրում»:

Փոխանցում է BBC-ն: