18.12.2018 11:37

Պուտինն անհեթեթություն է համարել Եհովայի վկաների արգելքը

Պուտինն անհեթեթություն է համարել Եհովայի վկաների արգելքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կատարյալ անհեթեթություն» է անվանել Եհովայի վկաներին ծայրահեղական կազմակերպությունների շարքին դասելը և հորդորել է «մանրակրկիտ կերպով հարցը պարզել»: Մարդու իրավունքների խորհրդի նիստում նա խոստացել է, որ անձամբ կուսումնասիրի այդ հարցը:

Մեկուկես տարի առաջ այդ կազմակերպության արգելքից հետո առաջին անգամ Պուտինը հրապարակավ խոսել է դրա մասին:

Եհովայի վկաների կարգավիճակի վերաբերյալ խոսելիս քաղաքագետ Եկատերինա Շուլմանը ներկայացրել է ծայրահեղական և ահաբեկչական համարվող կազմակերպությունների վիճակագրությունը: «Դրանք 489-ն են, դրանցից 404-ը Եհովայի վկաներն են,- ասել է Շուլմանը:- Գուցե շատ է, Եհովայի վկաների նկատմամբ, իհարկե, պահանջներ կան՝ նրանք արյուն չեն փոխներարկում, երեխաներին հիվանդանոց չեն տանում, սակայն նրանք հաստա՛տ բռնության կոչեր չեն անում և ոչ էլ բռնությունների են դիմում»:

2017 թ. ապրիլին Ռուսաստանի գերագույն դատարանը «Եհովայի վկաների վարչական կենտրոնի» գործունեությունը ճանաչել էր ծայրահեղական և որոշում կայացրել, որ կենտրոնը և նրա շրջանային բաժանմունքները պետք է լուծարվեն: Ըստ որոշման՝ կազմակերպության ունեցվածքը պետք է բռնագրավվեր հօգուտ պետության:

Փոխանցում է BBC-ն: