18.12.2018 12:01

Facebook-ն արգելափալել է Իսրայելի վարչապետի որդու էջը

Facebook-ն արգելափալել է Իսրայելի վարչապետի որդու էջը

Facebook սոցիալական ցանցն արգելափակել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի որդու՝ Յաիրի էջը՝ պաղեստինցիների և մուսուլմանների վերաբերյալ նրա գրառումների համար: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը:

Հորդանանի արևմտյան ափում Իսրայելի երկու քաղաքացիների սպանությունից հետո Յաիր Նեթանյահուն  իր գրառման մեջ պաղեստինցիներին անվանել է «մարդկային կերպարանքով հրեշներ», իսկ մեկ այլ գրառման մեջ հայտարարել է, թե կուզենար, որ Իսրայելում մուսուլմաններ չլինեն:

Բազմաթիվ բողոքներից հետո Facebook-ը հեռացրել է այս գրառումները՝ որպես ատելություն պարունակող, սակայն կրտսեր Նեթանյահուն հրապարակել է իր պոստերից մեկի սքրինշոթը և կոչ արել տարածել այն: Արդյունքում՝ սոցիալական ցանցը 24 ժամով արգելափակել է վարչապետի որդու կայքէջը: Թերթը նշում է, որ դրանից հետո նա շարունակել է իր գրառումները թողնել Twitter-ում:

Փոխանցում է gazeta.ru-ն: