18.12.2018 13:53

Սի Ձինպինը հայտարարել է, որ Չինաստանում կոռուպցիան հաղթահարված է

Սի Ձինպինը հայտարարել է, որ Չինաստանում կոռուպցիան հաղթահարված է

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը բարեփոխումների և թափանցիկության քաղաքականության 40-ամյակի առթիվ իր խոսքում հայտարարել է երկրում կոռուպցիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք հավատարիմ ենք ներկուսակցական խիստ կառավարմանը, ներկուսակցական քաղաքական միջավայրի զտմանը, կարգուկանոնի անշեղ պահպանմանը, ամեն կերպ պայքարում ենք ֆորմալիզմի, բյուրոկրատիայի, գեդոնիզմի և վատնողության դեմ, զրո հանդուրժողականություն  և խստություն ենք դրսևորում կոռուպցիայի դեմ պայքարում»,- հայտարարել է Սի Ձինպինը:

Նա ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում «համոզիչ հաղթանակ է գրանցվել»:

Փոխանցում է gazeta.ru-ն: