18.12.2018 14:12

2018 թ. ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա է փախել հազարից ավելի մարդ

2018 թ. ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա է փախել հազարից ավելի մարդ

2018 թ. սկզբից ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա է փախել Հյուսիսային Կորեայի ավելի քան հազար քաղաքացի, հաղորդել է «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով միավորման գործերով հարավկորեական նախարարությանը:

Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակամիջոցում Հարավ է փախել 1042 հյուսիսկորեացի: Այս ցուցանիշը համադրելի է անցյալ տարվա ցուցանիշի հետ, երբ Հարավային Կորեա էր փախել 1045 մարդ:

«2012 թ. Կիմ Չեն Ինի իշխանության գալուց ի վեր ամեն տարի հազարից մինչև 1,5 հազար հյուսիսկորեացի է անցնում Հարավ»,- ասել է Հարավային Կորեայի գերատեսչության ներկայացուցիչը:

Նախարարության տվյալներով՝ այս տարվա նոյեմբերի դրությամբ ԿԺԴՀ-ի տարածքից փախած և ներկայումս Հարավային Կորեայի տարածքում բնակվող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 32,3 հազար:

Փոխանցում է Interfax-ը: