18.12.2018 14:57

Շնորհավորանքները լինում են, երբ կա նշանակում. ՌԴ դեսպան. Tert.am

Շնորհավորանքները լինում են, երբ կա նշանակում. ՌԴ դեսպան. Tert.am

Միջպետական արարողակարգով նախատեսված չէ շնորհավորանք: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

«Սա միջպետական արարողակարգի հարց է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում: Մենք հետևում ենք Հայաստանի կառավարության ու խորհրդարանի ձևավորման գործընթացին»,- նշել է դեսպանը։

Կոպիրկինը շեշտեց, որ ռուսական կողմը տրամադրված է ակտիվ կերպով համագործակցելու ՀՀ նոր ղեկավարության հետ՝ փոխըմբռնման, վստահության պայմաններում, համատեղ կարգով լուծելու խնդիրները: