18.12.2018 15:28

ԱԴԾ-ն պատմել է զորքերում ահաբեկչական գործողությունները կանխելու մասին

ԱԴԾ-ն պատմել է զորքերում ահաբեկչական գործողությունները կանխելու մասին

Ռուսաստանի ԱԴԾ ռազմական հակահետախուզությունը վերջին հինգ տարիների ընթացքում չորս ահաբեկչական գործողություն է կանխել ռուսաստանյան զորքերում, հաղորդել է ТАСС-ը:

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ ռազմական հակահետախուզության վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Յուրևը: Նրա խոսքով՝ կանխվել է նաև ահաբեկչական բնույթի վեց հանցագործություն:

«Ահաբեկչությունը շարունակում է լուրջ սպառնալիք լինել: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում զորքերում անվտանգության մարմինները կանխել են չորս ահաբեկչական գործողություն և ահաբեկչական բնույթի վեց հանցագործություն, կասեցվել է ահաբեկչական և ծայրահեղական  25 խմբավորումների գործունեությունը»,- հայտարարել է Յուրևը:

Նա նաև հայտարարել է, որ հինգ տարում առգրավվել է ավելի քան երկու հազար միավոր հրազեն, մոտավորապես երկու մլն ռազմամթերք, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ 377 սարք և 32 տոննա ռազմամթերք:

Փոխանցում է gazeta.ru-ն: