19.12.2018 11:00

«Արսենալ»-ի կիսապաշտպանը «Ռեալ»-ի տրանսֆերային նպատակն է

«Արսենալ»-ի կիսապաշտպանը «Ռեալ»-ի տրանսֆերային նպատակն է

«Արսենալ»-ի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան հայտնվել է «Ռեալ»-ի տրանսֆերային թիրախում: Այս մասին հաղորդում է Daily Star-ը: 

Պոտենցիալ տրանսֆերի մասին շշուկները հայտնվել են նախորդ հանգստյան օրերին:  

«Սերուցքայիններ»-ն այժմ ակտիվ հետաքրքրված են միջին գծի ֆուտբոլիստի հրավիրմամբ, ով կօգնի բարելավվել խաղը:  

Հիշեցնենք, որ Տորեյրան նախորդ ամռանն է «Սամպդորիա»-ից տեղափոխվել լոնդոնյան ակումբ: