19.12.2018 14:22

ԱՄՆ-ը հավանություն է տվել Թուրքիային Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքին

ԱՄՆ-ը հավանություն է տվել Թուրքիային Patriot ՀՕՊ համակարգերի վաճառքին

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային 3,5 մլրդ դոլար արժողությամբ Patriot ՀՕՊ համակարգեր վաճառելու հավանական գործարքին, հաղորդել են Պենտագոնում:

Անկարան թույլտվություն էր խնդրել գնելու չորս համալիր՝ արձակման 20 սարքավորումներով և 80 որսացող հրթիռներով:

«Թուրքիան Patriot-ը կօգտագործի իր հակահրթիռային պաշտպանության կարողությունն ամրացնելու, իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և տարածաշրջանային սպառնալիքները կանխելու նպատակով»,- ասվում է Պենտագոնի պաշտպանության և անվտանգության հարցերով համագործակցության գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ գործարքը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին հնարավորություն կտա ուսուցում անցկացնել և գործել Թուրքիայի սահմաններում:

Փոխանցում է ria.ru-ն: