19.12.2018 15:02

Financial Times-ի վարկածով՝ «Տարվա մարդ» է դարձել Ջորջ Սորոսը

Financial Times-ի վարկածով՝  «Տարվա մարդ» է դարձել Ջորջ Սորոսը

Բրիտանական Financial Times թերթը «Տարվա մարդ» է ճանաչել ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսին, նաև՝ «պոպուլիստների կողմից պաշարման մեջ գտնվող ազատական ժողովրդավարության» անվերապահ աջակցության համար:

Ինչպես թերթը նշում է՝ սովորաբար՝ պարբերականը «տարվա մարդ» է ընտրում այն անձնավորությանը, որը հայտնի է իր նվաճումների շնորհիվ: Սորոսի ընտրության դեպքում նույնպես  խմբագրությունն առաջնորդվել է «այն արժեքներով, որոնք նա ներկայացնում է»: Պարբերականը շեշտում է, որ ամերիկացի ֆինանսիստը «ազատական ժողովրդավարության և բաց հասարակության դրոշակակիրն է»:

Ջորջ Սորոսի գործունեությունը միանշանակ չի գնահատվում. միլիարդատիրոջը հաճախ անվանում են ֆինանսական սպեկուլյանտ: Սորոսի Quantum ընկերությունն իր աշխատանքի գրեթե 40 տարում աշխատել է ներդրումային ֆոնդերի համար ռեկորդային՝ 35 մլրդ դոլար:

Սորոսն ակտիվորեն զբաղվում է նաև քաղաքականությամբ: Նրա հիմնադրամները  բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխություն կազմակերպելու մեջ: Ֆինանսիստն ինքը չի հերքում, որ իր փողն օգնել է, մասնավորապես՝ Ուկրաինայում 2004 թ. «նարնջագույն հեղափոխություն» և 2013 թ. «եվրամայդան»  անել: Մի շարք երկրներում նրան մեղադրել են ներքին գործերին միջամտելու համար: Վերջին երկիրը, որտեղ Սորոսի հիմնադրամը դադարեցրել է աշխատանքը, Թուրքիան է, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրեց 2013 թ. հակակառավարական ցույցերը ֆինանսավորելու մեջ:

Փոխանցում է ria.ru-ն: