19.12.2018 17:23

Կոնգրեսի ցավակցականը Գեւորգ Ալիխանյանի մահվան կապակցությամբ

Կոնգրեսի ցավակցականը Գեւորգ Ալիխանյանի մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով հայտնում է Կոնգրեսի Գյումրու կազմակերպության խորհրդի անդամ, 1988-ի համազգային շարժման, 2008-ի համաժողովրդական շարժման և ղարաբաղյան պատերազմի մասնակից, փոխգնդապետ Գևորգ Ալիխանյանի անժամանակ մահվան լուրը։

Կոնգրեսի բոլոր անդամների անունից ցավակցում ենք Գևորգ Ալիխանյանի հարազատներին և ընկերներին։

Բոլորիս հիշողություններում Գևորգը կմնա որպես հայրենասեր, հրաշալի քաղաքացի և լավագույն ընկեր։

Գևորգ Ալիխանյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ի, ժամը 13։30-ին՝ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց։