19.12.2018 18:01

Նևադան առաջին նահանգն է, որտեղ օրենսդիր ժողովում կանայք տղամարդկանցից շատ են

Նևադան առաջին նահանգն է, որտեղ օրենսդիր ժողովում կանայք տղամարդկանցից շատ են

Նևադան դարձել է առաջին նահանգը, որտեղ օրենսդիր ժողովում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Այդ մասին այսօր տեղեկացրել է Associated Press-ը:

Այն բանից հետո, երբ լեգիսլատուրայում ազատված երկու տեղերը զբաղեցրել են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ կանայք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների թիվն անցել է 63 տեղերի կեսի սահմանը: Լեգիսլատուրայի ստորին պալատում կանայք զբաղեցնում են 21 տեղերից ինը, վերին պալատում՝ 42-ից 23-ը:

Լրատվական գործակալությունը շեշտում է, որ նախկինում ամերիկյան նահանգներից ոչ մեկում օրենսդիր ժողովներում կանայք ավելի մեծ թիվ չեն կազմել, քան տղամարդիկ: Ավելին, այդ հարաբերակցությունը նույնիսկ հավասար չի եղել: «Սա աննախադեպ բան է»,- արձանագրել է քաղաքագետ Քելլի Դիթմարը::

Փոխանցում է tass.ru-ն: