20.12.2018 10:27

Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ

Սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`             9.00C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -15.60C (1971 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -1.50C