20.12.2018 11:53

ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Սիրիայից

ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Սիրիայից

ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից, հայտարարել են Սպիտակ տանը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ հաղթանակը, իսկ զորքերի առաջիկա դուրսբերման մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդել են Սպիտակ տանը, ԱՄՆ-ն անցնում է Սիրիայում գործողությունների նոր փուլի, և այդ երկրում ծայրահեղականների նկատմամբ տարած հաղթանակը չի նշանակում, թե կոալիցիան կդադարի գոյություն ունենալ:

«ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները պատրաստ են գործողությանը վերամիանալ ամերիկյան շահերի պաշտպանության ցանկացած մակարդակում»,,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը:

Փոխանցում է BBC-ն: