20.12.2018 12:37

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՀԳՎ սպաների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՀԳՎ սպաների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժացուցակը՝ դրանում ընդգրկելով Անատոլի Չեպիգայի և Ալեքսանդր Միշկինի անունները (վերջիններս հայտնի են նաև որպես Ռուսլան Բաշիրով և Ալեքսանդր Պետրով), որոնց բրիտանական իշխանությունները մեղադրում են Սոլսբերիում Սկրիպալների թունավորման գործով:

Բրիտանացի քննիչները հանգել են այն եզրակացության, որ վերը նշված երկու անձինք ռուսաստանյան ռազմական հետախուզության գործակալներ են: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր հայտարարության մեջ նույնպես նրանց անվանում է ՀԳՎ սպաներ, որոնք պատասխանատու են Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ կատարված մահափորձի համար:

«Շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Կանադան, համարում են, որ հարձակման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի իշխանությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Փոխանցում է BBC-ն: