23.12.2018 09:04

Անդրե Աղասի. «Թենիսը ոչ միշտ է ինձ հաճույք պատճառել»

Անդրե Աղասի. «Թենիսը ոչ միշտ է ինձ հաճույք պատճառել»

Ամերիկահայ թենիսիստ, աշխարհի թիվ մեկ նախկին ռակետ Անդրե Աղասին վերհիշել է մարզական կարիերան: Նրա խոսքերով` մարզաձևում հակասությունները շատ են, ինչն էլ մշտապես խանգարել է իրեն:

«Թենիսը ոչ միշտ է ինձ հաճույք պատճառել: Անգամ այն ժամանակ, երբ լիովին առողջ եմ եղել: Ֆեդերերի, Նադալի, Ջոկովիչի համար այս մարզաձևն այլ կերպ է ընկալվում, ինձ մոտ ամեն ինչ այլ էր:

Զգացողությունները, որոնք ինձ համակում էին կորտ դուրս գալուց, հակասական էին: Հասկանում էի, որ թենիսն ինձ շատ բան է տվել` նպաստելով կարիերայիս աճին, սակայն, միևնույն ժամանակ, գիտակցում էի, որ հենց խաղն ավարտվի և հեռանամ կորտից, ինձ սպասում են բոլորովին այլ խնդիրներ»,- ասել է Աղասին: