24.12.2018 11:03

Թրամփը ներկայացրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Մեթիսին փոխարինողին

Թրամփը ներկայացրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Մեթիսին փոխարինողին

2019 թ. հունվարի 1-ից ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կստանձնի Պենտագոնի ղեկավարի տեղակալ Պատրիկ Շանահանը, հայտարարել է Դոնալդ Թրամփը: Շանահանն այդ պաշտոնում կփոխարինի հրաժարական տված Ջեյմս Մեթիսին:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր պաշտպանության տաղանդավոր փոխնախարար Պատրիկ Շանահանը կստանձնի պաշտպանության նախարարի պարտականությունները 2019 թ. հունվարի 1-ից: Պատրիկը մեծ նվաճումների է հասել փոխնախարարի պաշտոնում»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Մեթիսի պաշտոնաթողության մասին հայտարարվել է դեկտեմբերի 21-ին: Նա Սպիտակ տանն աշխատում էր 2016 թ. հունվարից, այսինքն՝ Թրամփի՝ նախագահ դառնալուց ի վեր: Նախագահին ուղղված նամակում Մեթիսը պաշտոնը լքելու իր ցանկությունը բացատրել էր ԱՄՆ առաջնորդի հետ ունեցած տարաձայնություններով:

Դրանից երկու օր առաջ Սպիտակ տունը հայտարարել էր իր զորքերը Սիրիայից դուրս բերելու, իսկ Դոնալդ Թրամփն էլ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին:

Փոխանցում է BBC-ն: