24.12.2018 12:13

Ճապոնիայի կայսերը շնորհավորելու են եկել ռեկորդային թվով մարդիկ

Ճապոնիայի կայսերը շնորհավորելու են եկել ռեկորդային թվով մարդիկ

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը գահից հրաժարվելուց առաջ, որը տեղի է ունենալու ապրիլին, վերջին ուղերձն է ընթերցել իր ծննդյան օրվա առթիվ: Կայսեր 85-ամյակը շնորհավորելու են եկել ռեկորդային թվով մարդիկ:

Ինչպես հաղորդել է կայսերական պալատի գործերի կառավարչությունը, Տոկիոյի կենտրոնում՝ կայսերական պալատում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ավելի քան 82 հազար մարդ:

Ակիհիտոն, ավանդույթի համաձայն՝ ապակեպատ պատշգամբում երեք անգամ ներկայացել է հանրությանը: «Ես շատ շնորհակալ եմ, որ դուք այդքան ջերմ շնորհավորում եք ինձ: Ես աղոթում եմ ձեր առողջության և երջանկության համար»,- ասել է կայսրը:

Կայսերն ուղեկցել են կինը՝ Միտիկոն, և ընտանիքի մյուս անդամները, այդ թվում՝ ավագ որդին՝ թագաժառանգ Նարուհիտոն, որն ապրիլին կժառանգի գահը:

Փոխանցում է BBC-ն: