25.12.2018 10:50

Տեղումներ չեն լինի

Տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով:

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            12.60C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -24.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -1.90C