25.12.2018 12:39

«Լեզվակռիվ»՝ Էրդողանի և Նեթանյահուի միջև

«Լեզվակռիվ»՝ Էրդողանի և Նեթանյահուի միջև

«Բռնապետ» ու «բռնակալ», «կանաց ու երեխաների մարդասպան»՝ այսպիսի սուր էպիտետներ են միմյանց պարգևել Թուրքիայի նախագահը և Իսրայելի վարչապետը: Երկու երկրների ղեկավարներն իսկական «լեզվակռվի» են բռնվել:

Մեկ օր առաջ Բինիամին Նեթանյահուն Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «Հյուսիսային Կիպրոսի օկուպանտ»: Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն Իսրայելին մեղադրել է հազարավոր պաղեստինցիների սպանության, իսկ Թուրքիայի առաջնորդն էլ՝ «պետական ահաբեկչության» մեջ:

«Էրդողանի ձայնը՝ ճնշվածների ձայնն է: Իսկ ձեր ձայնը, Բինիամին Նեթանյահու, կեղեքիչների ձայնն է: Դուք պետական ահաբեկչության քաղաքականություն եք վարում: Դուք հաշմում եք կանանց ու երեխաներին, ձեր զինվորներն ու ոստիկանները խփում են նորածիններին: Նեթանյահու, դուք բռնակալ եք  ու դեսպոտ»,- հայտարարել է Էրդողանը:

«Ամեն օր ես քննադատության եմ ենթարկվում հրեատյաց բռնակալ Ռեջեփ Էրդողանի կողմից: Նա Իսրայելի վրա խանգարված է: Նա գիտի, թե ինչ բան է իսկական դեմոկրատիան: Նա գիտի, թե ինչ է բարոյականություն ունեցող բանակը և ինչով է տարբերվում այն բանակից, որը քրդական գյուղերում սպանում է կանանց ու երեխաներին: Թուրքական պետությունը, ցավոք, օր օրի ավելի է նմանվում դիկտատուրայի»,- հայտարարել է Նեթանյահուն:

Փոխանցում է BBC-ն: