25.12.2018 13:11

Թրամփը՝ յոթնամյա երեխային. «Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային»

Թրամփը՝ յոթնամյա երեխային. «Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինը՝ Մելանյան, մասնակցել են «NORAD-ը հետևում է Սանտային» ակցիային, երբ տարբեր մեդիաալիքներով, սոցցանցերում և հատուկ կայքում հաղորդվում է այն երևակայական երթուղին, որով Ձմեռ պապը գալիս է Հյուսիսային բևեռից:

Ծրագրում մասնակցում են մեծ թվով կամավորականներ, որոնք հեռախոսազանգեր են ընդունում երեխաներից:

Մի քանի հեռախոսազանգ էլ ստացվել է Սպիտակ տանը, որտեղ երեխաների հետ զրուցել են նախագահը և իր տիկինը:

«Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտա-Քլաուսին: Ճիշտն ասած՝ յոթ տարեկանում արդեն ոչ բոլորն են հավատում»,- այսպես է պատասխանել երեխայի՝ «որտե՞ղ է  հիմա Սանտա-Քլաուսը» հարցին Թրամփը, ինչին ականատես են եղել լրագրողները:

Փոխանցում է BBC-ն: