25.12.2018 14:50

Սփեյսիին դատարան են կանչել սեռական ոտնձգությունների վերաբերյալ գործով

Սփեյսիին դատարան են կանչել սեռական ոտնձգությունների վերաբերյալ գործով

Դերասան Քևին Սփեյսին ծանուցագիր է ստացել Մասաչուսեթս նահանգի Նանթաքեթ քաղաքի դատարանից, որով նրանից պահանջվում է 2019 թ. հունվարի 7-ին ներկայանալ դատարան՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ գործով դատական լսումներին, հաղորդել է The Boston Globe թերթը:

Առաջինը Սփեյսիին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել է դերասան Էնթընի Ռեփը: Նա հայտարարել է, որ Սփեյսին իր նկատմամբ ոտնձգություններ է կատարել 1986 թ., երբ ինքը 14 տարեկան էր: Ի պատասխան այդ մեղադրանքի՝ Սփեյսին հայտարարել էր, որ նման բան չի հիշում, բայց, համենայն դեպս, հարապարակավ ներողություն էր խնդրել:

2017 թ. Բոստոնի հեռուստատեսության նախկին հաղորդավարուհի Հիզեր Յունրուն Սփեյսիին մեղադրել էր իր 18-ամյա որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:

Քևին Սփեյսին երկու «Օսկարի» դափնեկիր է, պարգևատրվել է «Ոսկե գլոբուս», «Թոնի» և այլ մրցանակներով, նա բրիտանական հնագույն թատրոններից մեկի՝ «Օլդ Վիքի» գեղարվեստական ղեկավարն է եղել:

Հրապարակային մեղադրանքներից հետո Netflix ընկերությունը որոշեց հանրահայտ «Խաղաթղթե տնակ» սերիալի նկարահանումները շարունակել առանց Սփեյսիի, որն այդ ֆիլմաշարում գլխավոր դերակատարն էր:

Փոխանցում է Interfax-ը: