26.12.2018 12:21

Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը

Ռուսաստանն ընդլայնել է Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժացուցակն ընդլայնելու հրամանագիրը:

Ցուցակում հայտնվել են ուժային գերատեսչությունների և սահմանային ծառայության ղեկավար պաշտոնյաներ, նաև ավելացվել են Գերագույն ռադայի պատգամավորների անուններ:

«Ստորագրված հրամանագրով ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակներում, որոնց նկատմամբ սահմանվում են հատուկ տնտեսական միջոցներ, ավելացել են, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 200 անձանց և կազմակերպությունների անուններ»,- ասվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Փոխանցում է BBC-ն: