26.12.2018 13:23

Սուրբ Ծնունդին Ֆրանցիսկոս պապը եղբայրության կոչ է արել

Սուրբ Ծնունդին Ֆրանցիսկոս պապը եղբայրության կոչ է արել

Ավանդական Սուրբծննդյան Urbi et Orbi (Քաղաքին և Աշխարհին) ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «ժողովուրդների, մշակույթների, գաղափարների և կրոնների միջև եղբայրության» կոչով է հանդես եկել:

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված 50 հազար հավատացյալների առջև կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ միջազգային հանրությունը «պետք է ամեն ինչ անի, որպեսզի սիրիացի փախստականները, որ հարկադրված են լքելու իրենց տները, վերջապես կարողանան վերադառնալ և ապրել խաղաղությամբ»:

«Ձեզ երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթելով՝ կուզենայի մաղթել նաև եղբայրություն,- հայտարարել է պոնտիֆիկոսը:- Եղբայրություն՝ տարբեր ազգությունների ու տարբեր մշակույթների մարդկանց միջև: Մեր տարբերությունները վտանգ չեն ներկայացնում, ընդհակառակը՝ դրանք հարստացնում են: Ինչպես նկարիչը, որ ուզում է խճանկար ստեղծել ու ջանում է իր ներկապնակը համալրել հնարավորինս շատ տարբեր գույներով»:

Փոխանցում է euronews-ը: