27.12.2018 10:40

Դոնալդ և Մելանյա Թրամփներն անակնկալ այցելել են Իրաքում ԱՄՆ ռազմաբազա

Դոնալդ և Մելանյա Թրամփներն անակնկալ այցելել են Իրաքում ԱՄՆ ռազմաբազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Առաջին տիկինն անակնկալ այցելել են Իրաքում ամերիկյան Այն-ալ-Ասադ ավիաբազա:

Թրամփը, որ վերջերս հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու և Պենտագոնի ղեկավարի փոփոխության մասին, ասել է, որ ամերիկացիները չեն ծրագրել հեռանալ Իրաքից:

Թրամփի և Մելանյայի այցը նախապատրաստվել է խիստ գաղտնիության պայմաններում: Թրամփին ուղեկցող լրագրողներին, անվտանգության նկատառումներով, արգելվել է  վայրէջքից դեռ երկու ժամ  հետո էլ հաղորդել, որ նախագահը ժամանել է Բաղդադից 200 կմ հեռավորության վրա գտնվող ավիաբազա:

Իրաքում, նախկինի պես, դեռ մնում են մոտավորապես հինգ հազար ամերիկացի զինվորներ, որոնք Իրաքի կառավարությանն աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մնացուկների դեմ պայքարում:

Հինգշաբթի Թրամփը վերադառնալու է ԱՄՆ՝ վերադարձի ճանապարհին այցելելով նաև Գերմանիայում Ռամշթեյն ռազմաբազան, որտեղ նույնպես ամերիկյան զորաքանակ է տեղակայված:

Փոխանցում է BBC-ն: