27.12.2018 11:42

Էտնայի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ

Էտնայի  շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ

Սիցիլիայում, Եվրոպայի ամենաակտիվ Էտնա հրաբխի շրջանում, տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, որի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, հաղորդել են լրատվամիջոցները:

Իտալական զանգվածային լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակչության շրջանում, վնասվել են մի քանի շինություններ:

Էտնա հրաբուխն սկսել է ժայթքել դեկտեմբերի 24-ին, որից հետո այդ շրջանում մի քանի ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Հրաբխի մոխիրը ծածկել է մոտակա մի քանի գյուղեր, ժամանակավորապես փակվել է Կատանիայի օդանավակայանը:

Փոխանցում է BBC-ն: