28.12.2018 09:26

Ռոնալդուն աջակցել է Կալիդու Կուլիբալիին

Ռոնալդուն աջակցել է Կալիդու Կուլիբալիին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին։ «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 18-րդ տուրի խաղում երկրպագուները ռասիստական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել սենեգալցի ֆուտբոլիստի հասցեին։

«Միշտ կարծել եմ, որ աշխարհում ու ֆուտբոլում անհրաժեշտ է կրթվածություն ու հարգանք։ Ռասիզմն ու խտրականությունը տեղ չունեն ֆուտբոլում»,- թվիթերյան էջում գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ «Ինտերի» դեմ խաղում Կուլիբալին կարմիր քարտ էր ստացել 81-րդ րոպեին։ Միլանյան ակումբը խաղի միակ գոլը խփել էր ավելացված ժամանակում։