28.12.2018 10:00

Մոդրիչը՝ կարիերան ավարտելու մասին

Մոդրիչը՝ կարիերան ավարտելու մասին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, որ ցանկանում է կարիերան ավարտել Արքայական ակումբում:

«Նպատակս ու մեծ ցանկությունս կարիերաս «Ռեալում» ավարտելն է: Դա կլիներ իդեալական սցենար: Սակայն, դրան հասնելու համար, պետք է շարունակեմ հանդես գալ բարձր մակարդակում: Դա այնքան էլ հեշտ չէ:

Այս մրցաշրջանում «Ռեալի» համար ամենակարեւորն իր խաղը բարելավելն է, քանի որ բոլոր նվաճումներից հետո թիմի համար բարդ ժամանակահատված է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Մոդրիչը 2012 թվականից է խաղում «Ռեալում»: Այս ամիս նա արժանացել էր «Ոսկե գնդակին» եւ դարձել այդ մրցանակի առաջին խորվաթ դափնեկիրը: