28.12.2018 10:29

«Օլդ Տրաֆորդի» ստյուարդը խուզարկել է Ռունիին

«Օլդ Տրաֆորդի» ստյուարդը խուզարկել է Ռունիին

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ներկա է եղել իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Հադերսֆիլդի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի 19-րդ տուրի խաղին:

Հանդիպումից առաջ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի ստյուարդներից մեկը խուզարկել է Անգլիայի հավաքականի նախկին ավագին:

Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2004-2017 թվականներին՝ 559 խաղում խփելով 253 գոլ, կատարելով 146 գոլային փոխանցում։ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։