28.12.2018 11:00

Սալահը չի որակազրկվի սիմուլյացիայի համար

Սալահը չի որակազրկվի սիմուլյացիայի համար

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահին չի որակազրկի սիմուլյացիայի համար: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այն կարծիքին է, որ խաղացողը հանդիպման գլխավոր մրցավարին խաբելու միտում չի ունեցել:

Հիշեցնենք, որ «Նյուքասլ»-ի դեմ խաղում եգիպտացի ֆուտբոլիստը 11-մետրանոց վաստակեց: Այդ դրվագում մրցակցի ֆուտբոլիստը ձեռքով պահել էր Սալահին, ինչից հետո 26-ամյա ֆուտբոլիստը հայտնվեց խոտածածկին՝ չնայած նրան, որ պաշտպանի գործողությունների հետևանքով, դժվար թե, մերսիսայդյան ակումբի հարձակվողն ընկերներ: