28.12.2018 11:32

Սուլշերը կրկնել է Մոուրինյոյի ցուցանիշը

Սուլշերը կրկնել է Մոուրինյոյի ցուցանիշը

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդ»-ին: Այսպիսով, «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը մեկնարկային 2-րդ խաղում 2-րդ հաղթանակը տարավ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Տիջեյ Ուոլվորտը, Մեթ Բասբին, Դեյվ Սեկստոնը և Ժոզե Մոուրինյոն: 

Հիշեցնենք, որ Սուլշերը նախորդ շաբաթ փոխարինեց պորտուգալացի մասնագետին, ով պաշտոնանկ արվեց անգլիական ակումբի ղեկավարության կողմից: