28.12.2018 12:00

Calciomercato. «Միլան»-ը կհեռացնի Գատուզոյին

Calciomercato. «Միլան»-ը կհեռացնի Գատուզոյին

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մինչև այս տարվա վերջ կհեռացվի: 

Calciomercato-ի հաղորդմամբ՝ դա տեղի կունենա դեկտեմբերի 29-ին կայանալիք ՍՊԱԼ-ի դեմ խաղից հետո: 

«Ֆրոզինոնե»-ի դեմ հանդիպումից առաջ 40-ամյա մասնագետին վերջնագիր են ներկայացրել, որ եթե թիմն այդ երկու խաղում 6 միավոր չվաստակի, ապա նա կհեռացվի: 

Քանի որ իտալացի մարզիչը չի կարողացել կատարել իր առջև դրված առաջադրանքը, «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը մտադիր է բաժանվել նրանից: 

Գատուզոն «Միլան»-ը գլխավորոում է 2017 թվականից, որն այժմ զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: